PKK-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ եթե թուրքական իշխանությունները չընդունեն քրդական շարժման հետ բանակցությունների անցկացման առաջարկը, Թուրքիայում ներքին պատերազմ կսկսվի։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, PKK-ի քաղաքական թեւ համարվող KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ) գործադիր խորհրդի նախագահ Ջեմիլ Բայըքը «Ռոյթերսի» հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայի տարածքը լքած քուրդ զինյալները հետ վերադառնալու պատրաստության մեջ են եւ եթե թուրքական իշխանությունները չընդունեն պայմանները, նրան հետ կվերադառնան Թուրքիա։

Բայըքի խոսքով՝ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթը դատարկ փաթեթ է եւ առաջիկայում պարզ կդառնա թե գործընթացն ինչ ուղիով է ընթանալու։ Նա շեշտել է, որ եթե թուրքական իշխանությունները չսկսեն քրդական շարժման հետ խորը բանակցություններ իրականացնել, Թուրքիայում ներքին պատերազմ կսկսվի։