ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի տնօրեն, հանցավորության եւ թմրաթրաֆիքի դեմ պայքարի ՄԱԿ-ի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը հոկտեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:
Ինչպես NEWS.am-ին են հաղորդել Ցեղասպանության թանգարանի մամուլի ծառայությունում, Յուրի Ֆեդոտովը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, ծաղիկներ՝ հավերժ կրակի մոտ եւ մի րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:





























