Վրաստանում սպասվելիք նախագահական ընտրություններով սկսվում է նոր փուլ, որն առաջինից ըստ էության չի տարբերվում, սակայն կբերի լարածության թուլացման: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության հարցերի կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով՝ հեռացող  Սահակաշվիլին ընդգծված արեւմտյան քաղաքականություն էր վարում, որը բերում է Ռուսաստանի հետ հակամարտության, ինչն  էլ իր հերթին ազդում է հայ-վրացական հարաբերությունների վրա: Նա, միաժամանակ ավելացրեց, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Արեւմուտքի հետ հարաբերությունները պահպանելով, փորձում է մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը: «Նոր նախագահի ընտրությամբ սպասվում է վիրահայության եւ ջավախահայության նորովի ընկալում: Թեեւ հույսերը մեծ չեն, բայց կան: Իսկ ամենակարեւորը, Սահակաշվիլիի հեռանալով  վերջ է դրվում նրա վարած քաղաքականության  միակողմանիությանը»,-ընդգծեց Հայկազուն Ալվրցյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am