Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարելիք առաջիկա այցի ժամանակ մտադիր է Ալիեւի հետ քննարկել երկկողմ համագործակցության հարցերի լայն սպեկտոր: Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի: «Չնայած որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ձեզ հետ կառուցում ենք ռազմա-տեխնիկական համագործակցություն»,-ասել է բելառուս առաջնորդը:
Լուկաշենկոն խնդրել է Ալեւին փոխանցել շնորհավորանքներ՝ կապված նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու հետ: «Ես նրան սպասում եմ Մինսկում: Մենք երկխոսություն կունենանք, երբ ես Բաքու ժամանեմ: Քննարկելու ենք ռազմատեխնիկականից մինչեւ էներգետիկայի ոլորտում համագրծակցության վերաբերյալ հարցեր»,-հավելել է Բելառուսի նախագահը:





























