Հայաստանում 2013 թ. առաջին կիսամյակում նվազել են իրական աշխատավարձերը: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: Մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի աճը կազմել է 3,5%, իսկ գնաճը՝ 4.1%: Առկա է իրական աշխատավարձերի 0.6% նվազում:

Մասնավոր սեկտորում գրանցվել է աշխատավարձի 5.8%, իսկ պետականում՝ 2.1% աճ: Նշվել է, որ արտերկրից ստացվող ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումներն ավելացել են, ինչը կարող է նպաստել տնային տնտեսությունների ֆինանսական կայունության ամրապնդման վրա: