Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն անհեթեթ է համարում տեղեկությունները, թե ինքն ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապ ունի եւ մեկնաբանություններն այդ առումով անհարիր է համարել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԱՄՆ քաղաքացի Ռիչարդ Կիրակոսյանը:
Իսկ այն խոսակցություններն մասին, որ նա դեպի արտերկիր տեղեկություններ է փոխանցել Հայաստանի Զինված ուժերի մասին, Կիրակոսյանը խնդրել է մանրամասնել այդ տեղեկությունները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից եւ նրա տեղակալ Դավիթ Տոնոյանից, որոնց հետ նա ակտիվորեն համագործակցում է եւ նպաստում է ԶՈւ-ում բարեփոխումների իրականացմանը: «Նախկինում ես ամերիկյան կառավարության պաշտոնյա էի, աշխատել եմ ամերիկյան Կոնգրեսում, հիմա ես այստեղ ապրում եմ որպես ամերիկահայ, որն իրեն այս երկրին է նվիրել: Որպես վերլուծաբան ես այնքան էլ ակտիվ չեմ Հայաստանում՝ քաղաքական առումով»,- ընդգծել է փորձագետը, հավաստիացնելով, որ «իր վերլուծություններն արդար ու օբյեկտիվ են»:





























