Բուլղար լրագրող Միմի Չաքարովան վավերագրական ֆիլմ նկարելու համար Թուրքիա է եկել ու մարմնավաճառ դարձել։

Թուրքական Takvim պարբերականի փոխանցմամբ՝ բուլղար լրագրող Միմի Չաքարովան վավերագրական ֆիլմերի աշխարհում նախադեպը չունեցող քայլ է արել։ Նա իր «Սեքսի գինը» վավերագրական ֆիլմի համար Թուրքիա է եկել ու մարմնավաճառների իրական կյանքը զգալու համար մարմնավաճառ է դարձել։

Լրագրողը նշել է, որ շատ անգամ է եղել, որ լրիվ անծանոթ տղամարդկանց տներ է այցելել։  Միմի Չաքարովան իր մոտ ունեցել է գաղտնի տեսախցիկ, որի միջոցով նկարահանած կադրերն օգտագործվել են ֆիլմում։

Միմի Չաքարովայի ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ մարդու իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպությունների մոտ։ Լրագրողը նույնիսկ ստացել է  Nestor Almendros մրցանակը։