Անգլիական Լեսթերշիր կոմսությունում կատուն ֆուրգոնի տանիքին կտրել է 35 կմ, ընդ որում, մեքենայի արագությունը մայրւղու վրա կազմել է 100 կմ/ժամ:

«Քիք Բուտովսկի» անունով 1,5 տարեկան կատուն ամբողջությամբ արդարացրել է իր անունը:

«Անտոմս ուղեւորը» կարողացել է դիմանալ մեքենայի տանիքին նման բարձր արագության պայմաններում:

Մայրուղով ընթացող մեքենան վարող կինը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ դիմացից եկող մեքենաների վարորդները ազդանշան են տվել: Սթիվենսը կանգ է առել, եւ զարմանքով հայտնաբերել փոքրիկ կատվին: Նա կենդանուն տարել է կենդանաբույժի մոտ, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Կենդանաբույժը կատվի լուսանկարը տեղադրել է համացանցում, հույս ունենալով այդկերպ գտնել տիրոջը: Շուտով կատվի տերերը հայտնվել են. 5-ամյա Քոնոր Ռասելն ու նրա մայրը՝ Էլիս Փեփերը: Փրկված կենդանուն վերադարձրել են տիրոջը: