ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը մտադիր է Հայաստան այցելել հաջորդ տարի: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 22-ին Երեւանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:  Հիշեցնենք, որ հանձնակատարի այս այցը այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի խորհրդաժողովին մասնակցելու  հետ էր կապված:

ԵԽ-ի հանձնակատարը հիշեցրել է, որ աշխատում է կես տարի, իսկ մանդատը նախատեսում է 6 տարի:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրավիճակի որեւէ գնահատականին, ապա հանձնակատարը զերծ է մնացել որեւէ կարծիք հայտնելուց: Նա հատուկ ընդգծել է, որ մինչ հաջորդ այցը մեկնաբանություններ չի հրապարակի երկրում իրավիճակի մասին: