Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի պատվիրակների վեհաժողովը արտակարգ նիստ է անցկացրել Մարսելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական դահլիճում: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Հանդիպման ընթացքում պատվիրակները քննարկել են 2013թ.-ի նոյեմբեի 1-ից թեմի առաջնորդի պաշտոնից արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի հրաժարականի պայմաններն ու հետեւանքները:Վեհաժողովն ընդունել է բանաձեւեր, որոնցում անհամաձայնություն է հայտնել թեմի առաջնորդ Նորվան Զաքարյանի հրաժարականի առթիվ ու խորին զղջում, քանի որ տվյալ որոշումն անբեկանելի է: Մասնակիցները ցավում են նաեւ այն հանգամանքների համար, որոնք հանգեցրել են Զաքարյանի հրաժարականին, ինչպես նաեւ, վկայակոչելով քրիստոնեական ոգին, կոչ են արել համայն հայության կաթողիկոս Գարեգին II-ին ու արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանին երկխոսություն սկսել ի նշան հաշտության, որին ֆրանսիական թեմը ցանկանում է ամեն կերպ աջակցել:
Բացի այդ, ֆրանսիական թեմի պատվիրակների վեհաժողովը, որը տեղեկացված է նոր առաջնորդի ընտրության գործընթացի մասին, դիմել է թեմական խորհրդին հանդիպումներ անցկացնել երեք թեկնածուների միջեւ, ինչպես նաեւ, հնարավորության դեպքում, հավատացյալների հետ: Վեհաժողովը նախատեսում է հաջորդ հանդիպումը հրավիրել նոյեմբերի 16-ին Փարիզում ու քննարկել թեկնածությունները:





























