Կանադայի հայ համայնքը հավաքվել է Քվեբեք նահանգում իր մեծությամբ երրորդ քաղաք հանդիսացող Լավալում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Այս մասին է գրում «Asbarez»-ը:
Հայկական եկեղեցական բոլոր առաջնորդները հավաքվել էին «Խաչելություն, հարությունը, վերածնունդ» անվամբ հուշարձանի մոտ ու անց են կացրել օրհնության արարողություն: Հուշարձանի հիմնադիր, քանդակագործ Արտո Չաքմաջյանը նշել է, որ հուշարձանի իմաստը հույսն է:
Միջոցառման ժամանակ հանդես է եկել նաեւ Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ով կոչ է արել համաշխարհայաին հասարակությանը ճանաչել հայերի ցեղասպանության փաստը: Միջոցառմանը ներկա տեղական, շրջանային ու դաշնային պաշտոնյաները՝ նախկին ու գործող, ընդգծել են հայերի ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունն ու դատապարտել են Թուրքիայի կառավարությանը, որը շարունակում է հանցանքը ժխտելու քաղաքականությունը:





























