Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Վարդենիսում արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ակունք գյուղի մի ընտանիքում վիճաբանություն է եղել, որի ժամանակ փեսան կացնով հարվածել է 83-ամյա աներոջը:

Սակայն այսքանով չի ավարտվել վիճաբանությունը: Փեսան՝ 31-ամյա Դավիթ Ավետիսյանը, բենզին է լցրել աներոջ տան հատակին ու հրկիզել: Նրանց վիճաբանությունը կենցաղային հարցի շուրջ է եղել:

Դավիթին բերման են ենթարկել Վարդենիսի ոստիկանության բաժին Նա Այգ գյուղի բնակիչ է: Կատարվում է նախաքննություն: