Այս կիրակի` մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը:

Այդ օրը Հիսուս Քրիստոսը հաղթական մուտք է գործել Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,բոլոր եկեղեցիներում այդ օրը կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Համաձայն եկեղեցու հայրերի, Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Մարտի 28-ին եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվելու: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո, ժամը 13-ին տեղի է ունենալու մեծ միջոցառում. ավելի քան 1000 երեխա օրհնություն կստանա: