Պսկովի մոտ գտնվող ռուսական զորավարժարանում հոկտեմբերի 22-ին պայթյուն է որոտացել:
Զոհվել է Ռազմաօդային ուժերի հինգ պայմանագրային զինծառայող եւ մեկ պրապորշչիկ: Եվս երկու զինծառայող վիրավորվել են, նրանց տեղափոխել են մոտակա բուժհաստատություն: Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը մեկնել է դեպքի վայր, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Գլխավոր ռազմաբժշկական վարչության պետ Ալեքսանդր Ֆիսունը lenta.ru-ին հայտնել է, որ վիրավորները լուրջ վնասվածքներ են ստացել եւ գտնվում են ծանր վիճակում: Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայի հիվանդանոց տուժածներին տեղափոխելու գործողությունը նախատեսված է հոկտեմբերի 23-ի առավոտյան:





























