Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը: