Հոկտեմբերի 22-ի երեկոյան «ԱիՖ» պարբերականի միկրոբլոգում տեղեկություն էր հայտնվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան մասին:
Որոշ ժամանակ անց «ԱիՖ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թվիթթերում մի քանի րոպե անընդմեջ հաղորդագրություններ էին հայտնվում, որոնք ոչ մի կերպ իրականության հետ կապ չունեն: Պարբերականը պարզաբանել է, որ Twitter-ի իրենց էջը կոտրել են չարագործները եւ հենց նրանք են կեղծ տեղեկություններ տարածել: «Գորբաչով-հիմնադրամում» այդ տեղեկությունները գրեթե անմիջապես հերքել են:
«ԱիՖ»-ը հաղորդում է, որ հաքերեների տեղադրած բոլոր հայտարարությունները ներկայումս ջնջվել են եւ էջի վերահսկողությունը վերականգնվել է:
Ինքը նախկին նախագահն իմանալով իր «մահվան» մասին քահ-քահ ծիծաղել է. «Սա արդեն նորմայի շրջանակներում է: Ես անբուժելի եմ»: Ներկայում Գորբաչովը Մյունհենում է՝ հետազոտվելու նպատակով:





























