Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին եւ 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք հոկտեմբերի 16-ից ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով:





























