Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ռոսգրանիցայի կապիտալ շինարարության եւ շահագործման վարչության պետ Դանիլա Վավիլովին եւ եւս չորս պաշտոնյաների: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են բյուջետային միջոցների յուրացման մեջ, հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը:

Օրերս հայտնի էր դարձել Ռոսգրանիցայի ղեկավար Դմիտրի Բեզդելովի աշխատանքից հեռանալու մասին՝ «սեփական կամքով»:

Վավիլովին եւ նրա ենթադրյալ հանցակիցներին կասկածում են բյուջետային միջոցները յուրացնելու մեջ, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 150 մլրդ ռուբլի: