Սպիտակ տան ապարատի ավագ աշխատակից Ջոֆի Ջոզեֆը հեռացվել է աշխատանքից սոցիալական կայքերում ոչ էթիկական պահվածքի համար:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ջոզեֆը Twitter-ում անանուն տհաճ հաղորդագրություններ է թողել ամերիկացի քաղաքական եւ հասարակական գործիչների մասին: Նրա քննադատություները վերաբերել են ազգային անվտանգության հարցերով Օբամայի օգնականի տեղակալ Բեն Ռոդսին եւ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին:
Աշխատանքից հեռացված աշխատակիցը հրաժարվում է շփվել լրագրողների հետ, սակայն կարճ մեկնաբանություն է թողել սոցկայքերից մեկում: Նա իրեն կոչել է «մարդ, ով գրում է այն մասին, ինչի մասին մյուսները միայն մտածում են»: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























