Ֆլորիդա նահանգում առնվազն չորս բանտարկյալներ փորձել են փախչել բանտերից՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր վաղաժամ ազատման մասին:
Այս մասին հոկտեմբերի 22-ին հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, որոնք զբաղվում են ֆլորիդական բանտից երկու բանտարկյալների՝ Չարլզ Ուոքերի եւ Ջոզեֆ Ջենկինսի, փախուստը հետաքննելով: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Ոստիկանությունում ոչինչ չեն հաղորդել մյուս չորս փորձերի մասին, որոնց ընթացքում օգտագործվել են «կեղծ» փաստաթղթեր: Նրանք չեն հաղորդել նաեւ, արդյոք փորձերը հաջողությամբ են պսակվել, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ուոքերն ու Ջենկինսը սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին ազատ էին արձակվել բանտին տրամադրված փաստաթղթերի հիման վրա, որոնց համաձայն նրանք վաղաժամ ազատ են արձակվում: Ավելի ուշ պարզվել էր, որ դրանք կեղծ են եղել: Նրանք ազատության մեջ մի քանի օր են անցկացրել: Հանցագործներին բռնել հաջողվել է հոկտեմբերի 19-ին:
Այդ առնչությամբ Ֆլորիդայի Պատժի իրագործման վարչությունը փոխել է վաղաժամ ազատման մասին փաստաթղթերի հետ վարվելու կանոնները:





























