Վարդան Արամյանն ազատվեց ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի հոգեբարձուների խորհրդի անդամի պաշտոնից: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 23-ին որոշեց Վարդան Արամյանի փոխարեն նշանակել ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արթուր Սարգսյանին:

Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վ. Արամյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: