Օրերս Քանաքեռավանում բնակվող մի բժշկի ամառանոցից թանկարժեք շներ են գողացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ բանն այն է, որ օրեր շարունակ Նաիրի բաժնի ոստիկաններին ոտքի էին հանել, քանի որ տեղեկատվությունը ստացվել էր, թե բարձրաստիճան պաշտոնյայի շներ են գողացել: Այնուհետեւ, պարզվել էր, որ դռան փականը ջարդելու եւ մուտք գործելու միջոցով գողացել են բժշկի երկու թանկարժեք շներին: Դրանք պատկանում էին ազիատ  ցեղատեսակին, շուկայական գինը սկսվում է նվազագույնը 1000 դոլարից։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 177-րդ 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:  Այդ հոդվածով սահմանվում է գողությունը, որը  կատարվում է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:

Ոստիկաններին առայժմ չի հաջողվել գտնել շներին կամ կենդանիներին գողացողներին: