Արտակարգ իրավիճակների ավստրալական գերատեսչության ղեկավար Մայք Գալլահերը Նոր Հարավայի Ուելս նահանգի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները՝ կապված անտառային հրդեհների հետ:
Բացի այդ, իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները եւ դուրս գրել տեղական հիվանդանոցների հիվանդներին: Սիդնեյում եւ Լիտտոուում տարհանվածների համար ժամանակավոր կենտրոններ են բացվել:
Նշվում է, որ նահանգում գրանցվել են դիակապտության դեպքեր: Մասնավորապես, ձերբակալվել են երկու դեռահասներ, որոնց կասկածում են Սփրինգվուդ քաղաքում սրճարանից գումար գողանալու մեջ, հաղորդում է «Correspondent.net»-ը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայում ուժեղ հրդեհները սկսվել են դեռեւս նախորդ շաբաթ: Այս ընթաքում կրակը ոչնչացրել է ավելի քան երկու հարյուր տուն:





























