Ավստրալացի Քլայվ Պալմերը, որը միլիարդատեր է դարձել օգտակար հանածոների արդյունահանման շնորհիվ, բազմաթիվ տաղանդներ ունի:
Նա ոչ միայն հաջողակ գործարար եւ սեփական կուսակցություն հիմնած քաղաքական գործիչ է, այլեւ, երեւում է՝ դերասան:
Պալմերը մտադիր է նոր «Տիտանիկ» ֆիլմում ոչ մեծ դեր տանել: Նա հայտարարել է, որ կոկտեյլը ձեռքին կնստի տախտակամածում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Քլայվ Պալմերը այժմ վերստեղծում է «Տիտանիկի» կրկնօրինակը, որը Եվրոպայից Ամերիկա կուղեւորվի արդեն 2016թ.: Երեւում է՝ միլիարդատերը որոշել է նաեւ կատարյալ երջանկությաн համար Քեմերոնի ֆիլմի ռիմեյքը նկարահանել, որին նա բավական սառն է վերաբերվում: Նա վստահ է, որ իր նկարահանածը շատ ավելի լավն է լինելու:
«Տիտանիկ-2»-ը կնկարահանի դրա համար վերջերս ստեղծված PalmerPictures ստուդիան, իսկ նկարահանումները կանցկացվեն նոր «Տիտանիկում»:





























