«Orogen Gold» ընկերությունը սկսել է հորատման երկրորդ փուլը՝ Հայաստանում «Մուծք» ոսկու արդյունահանման նախագծի շրջանակներում, որը ծրագրվում է ավարտել միչնեւ 2014-ի ավարտը: Այս տեղեկատվության հրապարակումից հետո, «Orogen Gold»-ի բաժնետոմսերը թանկացել են 1,52 տոկոսով, գրում է բրիտանական «Proactive Investors» կայքը:
Ինչպես հաղորդվել էր այս տարվա օգոստոսին, հանքավայրում «հաստատող» հորատման արդյունքում պարզվել է, որ այն ավելի շատ ոսկի է պարունակում, քան նախկինում էր հաստատվել: Հաստատվել էր մեկ կիլոմետրանոց պլաստի առկայություն, սակայն նշվում է, որ դրա երկարությունը կարող է հասնել երկու կիլոմետրի:
Ընկերությունը հայտարարել է, որ ներկայումս աշխատանքներ է տանում՝ թեստավորելու հանքայնացված միջանցքը:




























