Արդարադատության համակարգը կարող է հայտնվել հնչեղ սկանդալի կենտրոնում: «Հրապարակի» տեղեկություններով՝ նախկին դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ անմիջապես ներկայացել Կենտրոնական հետախուզական վարչություն, առաջարկելով իր տնօրինած հույժ գաղտնի ինֆորմացիան տրամադրել նրանց:

Բանն այն է, որ այդ ինֆորմացիայի հիմքում նախկին դատավորի քննած որոշ գործերն են, որոնցով ճնշումներ են գործադրվել դատավորի նկատմամբ, եւ որոնց հիմքում ռուսական շահեր կան:

Առաջիկայում թերթը կփորձի ներկայացնել այս գործի մանրամասները: