Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր եւ մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, այլեւս ազատված է գրավից: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս մասին «ՀԺ»-ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Նույն աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս Բաբայանը, ով երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից եւ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, ավելին, անգամ նրա ընտանիքի անդամներն էին պնդում, թե տեղյակ չեն, թե որտեղ է Բաբայանը, վերադարձել է, վճարել պարտքերը եւ կրկին հեռացել երկրից: Բազեյանի տունը բավական երկար մնացել էր գրավի տակ: Այդ հարցով նա անգամ Սերժ Սարգսյանից էր օգնություն խնդրել: Ի վերջո հջողվել էր գոնե «կանգնեցնել» տոկոսները։ Սամվել Բաբայանից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հասանելի է
русскийՏեղադրություն




























