Կանադայում կալանավորել են Վանքուվերի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը զինանոց է հայտնաբերել:
Ձերբակալված 11-ամյա երեխան մահափորձի կազմակերպման մեջ է կասկածվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Columbian-ը:
«Ֆրոնտիր» միջնակարգ դպրոցում նրա թաքցրած զինանոցում կային ատրճանակ, 400 փամփուշտ եւ մի քանի դանակ: Քննչական գործողությունների հետ կապված՝ ուսումնական հաստատությունը մի քանի ժամով փակվել է:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կատարվում է հետաքննություն: Կալանավորված դեռահասը, որի անունը չի բացահայտվում, տեղափոխվել է ուղղիչ կենտրոն:





























