Ավստրալիայում անտառային հրդեհների մարման համար ներգրավված օդանավը Սիդնեյից 200 կմ հեռվում ընկել է եւ բռնկման նոր օջախ դարձել:
Օդանավում միայն 43-ամյա օդաչու Դեյվիդ Բլեքն է եղել, որը զոհված է համարվում:
Ընկնելու պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Տեղի իշխանությունները հայտնում են, որ մինչ այժմ չեն կարողանում փրկարարներ ուղարկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Newsru.com-ը:
Մարկ Գրինհիլը՝ Բլյու Մաունթինս քաղաքի քաղաքապետը, քննադատել է իշխանություններին, որոնց նախաձեռնած զորավարժությունները, ինչպես պարզվեց հետաքննության ընթացքում, Նոր Հարավային Ուելսի հրդեհների մի մասի պատճառ էին դարձել:
Իր հերթին Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը ներողություն է հայցել:





























