Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում սատկել է աշխարհում ամենամեծ շներից մեկը՝ Հսկա Ջորջ անունով գերմանական դոգը:

Ինչպես հաղորդում են շան տերերը, մահը վրա է հասել  Ջորջի ծննդյան 8-րդ տարեդարձից մեկ ամիս առաջ, գրում է The Daily Telegraph-ը:

Հսկա Ջորջին ներառել են Գինեսի ռեկորդների գիրքը որպես աշխարհի ամենամեծ շունը 2010թ.-ի դրությամբ: Մասնագետների չափումների համաձայն շան հասակը կազմում էր 110 սմ: Քաշը կազմում էր 111 կգ, հաղորդում է «Lenta.ru»-ն: Շունը այցելում էր զանազան հեռուստաշոուների, մասնակցում էր բարեգործական միջոցառումներին:

Այժմ աշխարհիմ ամենամեծ շուն տիտղոսը կրում է Զեւս մականվամբ շունը, որը բնակվում է Միչիգանում: Նրա հասակը 111 սմ է: Զեւսը ծնվել է 2008թ.-ի նոյեմբերին: