Երկար ժամանակ համարվում էր, որ ճարպերով հարուստ սննդակարգը վնասում է արյունատար անոթներին: Այս կապակցությամբ շատ հիվանդների նշանակում էին խոլեստերինի քանակությունը պակասեցնող ստատիններ, գրում է The Daily Mail-ը:
Սակայն այժմ բժիշկները վերջ են տալիս այս առասպելին, որը վերաբերում է ճարպերին ու սրտի առողջության վրա դրանց ազդեցությանը:1970-ական թթ.-ին հրապարակվեց հետազոտություն, որը կապում էր սրտի հիվանդությունները, խոլեստերինի քանակությունն ու արյան մեջ ճարպի պարունակությունը: Սակայն դա պատճառ-հետեւանքային լիարժեք կապը չէր: Բացի այդ, վեջրին հետազոտություները հայտնում են, որ ճարպերը պաշտպանում են: Իսկ մեկ փորձ էլ հաստատել է, որ մարդիկ, որոնց սննդակարգն 90 տոկոսով բաղկացած էր ճարպերից, ավելի շատ կիլոգրամներ էին կորցնում, քան նրանք, որոնց սննդակարգն 90 տոկոսով բաղկացած էր սպիտակուցներից ու ածխաջրերից, հաղորդում է MedDaily.ru-ն:
Իրականում, սրտային հիվանդությունների հիմնական պատճառը շաքարն է ու զտված ածխաջրերը: Առողջապահության տեխնոլոգիաների հարցերով շվեդական խորհուրդը խոստովանում է՝ ճարպի օգտագործման ավելացումը բարելավում է արյան մեջ շաքարի պարունակությունը, բարձրացնում է «օգտական խոլեստերինի» մակարդակը եւ միայն դրական կերպով է ազդում առողջության վրա: Միակ «բայց»-ն այն է, որ հարուստ ճարպը միապառնվում է շաքարին, ինչը հաճախ հավելում են մշակված սննդամթերքում, ծագում են խնդիրներ:





























