Լի Հարի Օսվալդի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի ենթադրյալ մարդսպանի, պսակադրության մատանին վաճառվել է ԱՄՆ-ում՝ RR Auction-ում 118 հազար դոլարով: Աճուրդը կայացել է Բոսթոնում: Մատանին ձեռք է բերել թեքսասցի կոլեկցիոներ, ով չի ցանկացել ներկայանալ: Մատանին աճուրդային տուն է ուղարկել Օսվալդի այրին: Նա նաեւ նամակ է ուղակել, որում նշել է, որ ցանկանում է ազատվել ամուսնության հետ կապված հիշողություններից:
Ինչպես գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով RR Auction-ի նախագահին, փորձագետները չեն կարողացել որոշել, թե որ ֆաբրիկայում է պատրաստված եղել մատանին: Հայտնի է միայն, որ այն պատրաստված է եղել ԽՍՀՄ-ում:
Քեննեդիի սպանության օրը Օսվալդը մատանին թողել էր կնոջ մահճակալի մոտ տեղադրված պահարանին դրված բժակի մեջ:





























