Այս տարվա նոյեմբերին 10 պետական բուհերի երիտասարդ դասախոսները Երեւանում 98 բնակարան կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքով՝ 98 բնակարանից կազմված համալիրը, որը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրի շրջանակներում, շահագործման կհանձնվի նոյեմբերին, Երեւանի Ավան վարչական շրջանում:
Հաջորդ տարի նախատեսվում է շահագործման հանձնել եւս 5 շենքեր՝ 338 բնակարաններով Ավանում եւ 272 բնակարաններով՝ Քանաքեռ-Զեյթունում:
Ընդհանուր առմամբ՝ շինարարությունն այս եւ այլ նախագծերով 2014-ին կկազմի 6,5 մլրդ դրամ: Դրանից 2,5 մլրդը կկազմի տեղի արտադրության ամրանների գնումը: «Շինարարություն է ընթանում նաեւ այլ քաղաքներում. Մեկ նախագիծ իրականացվում է Կապանում, հիմա լուծում ենք շինհրապարակում գրունտային ջրերի հարցը»,-ասաց փոխնախարարը:





























