Սոցիալիստական Հարավսլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոն՝ Յովանկա Բրոզը, հոկտեմբերի 26-ին զինվորական պատիվներով հուղարկավորվել է Բելգրադում։

Հարավսլավիայի Պատմության թանգարանի տարածքում գտնվող «Ծաղիկների տուն» դամբարանի մուտքի առաջ տեղի ունեցած սգո արարողությանը ներկա են եղել հանգուցյալի մտերիմները եւ հարազատները, կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետ Իվիցա Դաչիչի գլխավորությամբ, հարյուրավոր լրագրողներ եւ դամբարանի մոտ հավաքված հազարավոր  քաղաքացիներ:

Նրանցից շատերի ձեռքին եղել են Տիտո ամուսինների նկարները եւ սոցիալիստական Հարավսլավիայի դրոշներ: Միաժամանակ թանգարանի մոտ համապատասխան խորհրդանիշների եւ հուշանվերների վաճառք է իրականացվել:

Սերբիայի իշխանությունները կատարել են «Ծաղիկների տանը»՝ ամուսնու կողքին թաղվելու Յովանկայի ցանկությունը: Դամբարանի մուտքը սովորաբար վճարովի է, այն անվճար կլինի մինչեւ նոյեմբերի 5-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կինը վախճանվել է հոկտեմբերի 20-ին՝ Բելգրադի հիվանդանոցում, սրտի կաթվածից, երբ իր 89-ամյակին էր մնացել երկու ամիս:

Յովանկա Բրոզը Տիտոյի երրորդ պաշտոնական կինն էր դարձել 1952թ.: Մինչ այդ նա վեց տարի Տիտոյի քարտուղարուհին էր եղել: 1980թ. ամուսնու վախճանից հետո Յովանկան մեկուսացել էր հասարակությունից: