R’n’B-երաժիշտ Ար Քելլիի (R Kelly) երկրպագուները նրան մեղադրում են նրանում, որ նա իր փոխարեն համերգի է ուղարկել նմանակին եւ պահանջում են վերադարձնել հոկտեմբերի 26-ին Մոնրո քաղաքում (Լուիզիանա նահանգ) կայացած համերգի տոմսերի արժեքը:
Համերգի այցելուները կասկածում են, որ հայտնի երաժիշտի փոխարեն բեմ է բարձրացել նրա նմանակը՝ R Jelly մականունով:
Ար Քելլիի ներկայացուցիչները հայտարարել են, որ բեմում եղել է ինքը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Համերգը պետք է սկսվեր ժամը 22-ին, սակայն սկսվել է կեսգիշերից հետո, երբ երաժիշտը բեմ է բարձրացել արեւային ակնոցներով, կեպիով եւ գլխարկով: Երկրպագուները համարում են, որ նա R Kelly-ին չի եղել: Նրանք պնդում են նաեւ, որ բեմում գտնվողը չի երգել, այլ միայն բերանն է փակել-բացել ֆոնոգրամայի տակ: Երկրպագուներից մի աղջիկ լրատվամիջոցներին հայտնել է, որ ռեստորաններից մեկում տեսել է R Kelly-ի նմանակին:
Համերգի մեկ տոմսն արժեցել է 150 դոլար:





























