Հյուսիսային Իռլանդիայի կառավարության նստավայրում գտնվողներին, որը գտնվում է Բելֆասթի Սթորմոնթ ամրոցում, տարհանել են՝ պայթուցիկով ծանրոցի պատճառով:
Կառավարության առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնի եւ նրա տեղակալ Մարթին ՄակԳինեսի աշխատասենյակներում երեք նմանատիպ ծանրոց է հայտնաբերվել, որոնք ուղարկված են եղել Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար Թերեզա Վիլերսի անունով, որն այդ ժամանակ գտնվել է Լոնդոնում:
Պայթուցիկները վնասազերծելու համար սակրավորներ են հրավիրվել: Կառավարության աշխատակիցներն իրենց աշխատանքը շարունակել են խորհրդարանից ոչ հեռու գտնվողն շենքում, հաղորդում է Polit.ru-ն՝ վկայակոչելով Newsletter-ը:
Պայթուցիկներն ուղարկելու գլխավոր կասկածյալներ են համարվում իռլանդական անջատողական կազմակերպությունների անդամները, որոնք պայքարում են Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար:





























