Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել, իսկ երկրի հյուսիսում գնդակոծել են մի մզկիթ: Կան զոհեր եւ վիրավորներ:
Այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ուժեղ պայթյուն է տեղի որոտացել: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ դեսպանատան շրջակայքում ինտենսիվ հրաձգություն է սկսվել: Այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդում է «vesti.ru»-ն:
Դրանից բացի, ըստ հեռուստաալիքի, երկրի հյուսիսի գլխավորապես շիաներով բնակեցված Սաադա նահանգում հոուսիտները, որոնք «Աբդել Մալիկ ալ Հոուսի» շիական ապստամբ խմբավորման ակտիվիստներն են, կրակել են մզկիթի ուղղությամբ: Կան զոհեր եւ վիրավորներ: Զոհերի ճշգրիտ թիվը չի հաղորդվում:





























