Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2012 թ. օգոստոսին, հյուրընկալվելով Խորունք գյուղում բնակվող իր ամուսնու հորաքրոջ որդու տանը, առաջին հարկի նախասրահում դրված փայտե թախտի ներքնակի տակից գողացել է 200 գ ոսկյա շղթա` կախազարդով` պատճառելով մոտ 2.500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:





























