Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Նարեկ Մ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է այգում` ցայտաղբյուրից ջուր խմելիս վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Իջեւանի Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Արշակ Օ.-ն փայտով հարվածել է Նարեկ Մ.-ի գլխին:

Նույն օրը, ժամը 21.00-ին,  Նարեկ Մ.-ի  մորից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արշակ Օ.-ն  ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:

Կատարվում է հետաքննություն: