Համաշխարհային վեց կենտրոնական բանկեր պայմանավորվել են տարադրամներ փոխանակել անհրաժեշտության դեպքում: Այդ միջոցը օգտագործվել է 2007թ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու ժամանակ:

Այդ ֆինանսական կենտրոններն են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, Եվրոպական կենտրոնական բանկը, Ճապոնիայի բանկը, Անգլիայի բանկը, Կանադայի բանկը, Շվեյցարիայի ազգային բանկը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: