Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է օդանավում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին, ինչի պատճառով հոկտեմբերի 31-ին օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Նանչան քաղաքի օդանավակայանում, փոխանցում է «Սինհուան»:

Capital Airlines ավիաընկերության օդանավը Չանշա քաղաքի օդանավակայանից Հանչժոու է ուղեւորվել տեղի ժամանակով 12:14-ին (08:14 –ին՝ Երեւանի ժամանակով): Թռիչքից կես ժամ անց ընկերությունը օդանավում ռումբի մասին ահազանգ էր ստացել: Տեղի ժամանակով 13:01 –ին օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Նանչան քաղաքի օդանավակայանում:

Ուղեւորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Չինաստանում՝ պայթյունի վտանգի պատճառով 

Ըստ օդանավակայանի ղեկավարության նախնական տեղեկության՝ հեռախոսային ահաբեկչության կասկածյալը հոկտեմբերի 31-ին ռումբեր պայթելու վտանգի մասին մի քանի ահազանգեր է կատարել, «որոնք ազդել են Չանշայի օդանավակայից թռչող կամ ժամանող չորս չվերթների օդանավերի վրա», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Capital Airlines-ի օդանավում ստուգման արդյունքում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: