Ուկրաինաացի սահմանապահները Դնեստր գետն ուսումնասիրելիս, Սադկովցի գյուղի մոտ պլաստիկե խողովակաշար են հայտնաբերել: 25 մմ տրամագծով խողովակը սահմանապահները նկատել են գետի ուկրաինական ափից 10 մետր հեռավորության վրա: Խողովակը ամրացված է եղել գետի հատակին գտնվող մետաղական մալուխին դեպի Մոլդովա:

Սահմանապահների փոխանցմամբ՝ սովորաբար Մոլդովայի հետ սահմանին իրավախախտները խողովակաշարն օգտագործում են սպիրտ տեղափոխելու համար: Իսկապես, այս դեպքում եւս, հայտնաբերված խողովակով մաքսանենգ ճանապարհով սպիրտ է հոսել:

Սահմանապահները ապամոնտաժել են 230-մետրանոց խողովակը: