Երեւանի Բաղրամյան պողոտայից  ոստիկանները բռնի ուժ գործադրելով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին, Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին եւ Նանե Մինասյանին:

Ոստիկանները բռնություններ կիրառելով, ակտիվիստների շորերը պատռելով, ստիպողաբար նրանց նստեցրել են մեքենան ու տարել: Նրանց է միացել Արգիշտի Կիրվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: