«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում ՕԵԿ արտաքին քաղաքական կապերի պատասխանատու է նշանակվել Էդգար Առաքելյանը: Նիստը վարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է ՕԵԿ-ի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել է կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքներ և դրանց պատասխանատուներին:

Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ ստեղծվել է ՕԵԿ տեղեկատվական–վերլուծական կենտրոն, որը ղեկավարելու է Մելս Մարկոսյանը:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: