Երեւանի Մոսկովյան փողոցում, հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























