ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները անտեսել են ադրբեջանցի օլիգարխի կազմակերպած խրախճանքը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջան-Ամերիկա դաշինքը տարածել է մամուլի հաղորդագրություն՝ կապված խրախճանքի հետ: Այդ տեղեկատվութան համաձայն՝ միջոցառմանը մասնակցել է մոտ վեց հարյուր հյուր, սակայն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները այնտեղ չեն եղել: Ամբողջ երեկո հյուրերին զվարճացրել է նվագախումբը, որը կատարել է ադրբեջանական ազգային երաժշտություն:





























