Բելոգորոդսկի պետական ազգային հետազոտական համալսարանի պատվիրակությունը հոկտեմբերի 29-նոյեմբերի 2 այցով Հայաստանում են:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հայտնել Հայաստանում «Ռուսհամագործացկության» ներկայացուցչության մամուլի ծառայությունում, այցի նպատակն է Հայաստանի բուհերի հետ գործընկերային կապերի հաստատումը եւ տարաբնույթ ակադեմիական ու գիտական նախագծերի իրականացումը:

Պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել ԵՊՀ-ում, Հայաստանի պետական ինժեներական համալսարանում եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: