ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իր քարտապանների համար խաղարկում է Nissan Micra մակնիշի ավտոմեքենա եւ 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտեր Երեւան քաղաքի սիրված խանութներում գնումներ կատարելու համար:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Բանկի American Express, Visa, MasterCard կամ ArCa քարտերի քարտապաններ եւ ս.թ. նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը նշված վճարային համակարգերի քարտերից որեւէ մեկով կկատարեն նվազագույնը 100 000 ՀՀ դրամի վճարային գործարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կմասնակցեն Nissan Micra մակնիշի ավտոմեքենայի եւ 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերի խաղարկությանը, որը կկայանա 2014թ. հունվարին:

Խաղարկությունը անցկացվելու է պատահականության սկզբունքով եւ հաղթողներին ընտրելու են հենց բանկի հաճախորդները: Վճարային գործարքների շեմը հաղթահարած Քարտապանների անունները պարունակող թերթիկները լցվելու են բանկի նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ: Մի քանի օրերի ընթացքում բանկի այցելուների կողմից արկղից դուրս են բերվելու 101 Քարտապանների անուններ, որոնց միջեւ էլ անցկացվելու է մրցանակների խաղարկությունը:

Ընդ որում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցում:

Այսպիսով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իր քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն նոր տարին սկսել յուրօրինակ անակնկալներով:

Խաղարկության պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով www.cards.acba.am կայք: