Գործազրկության նպաստների տրամադրումը դադարեցնելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ դա խնդրի դեմ պայքարի ամենաքիչ արդյունավետ մեթոդն էր: Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական խորհրդարանական հանձնաժողովների նիստի ժամանակ 2014թ բյուջեի քննարկման ընթացքում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական ապահովման հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով էր նպաակահարմար գործազրկության նպաստները չեղյալ հայտարարելը:
Նախարարի խոսքով՝ պաշտոնապես որպես գործազուրկ գրանցված քաղաքացիների միայն վեց տոկոսն է աշխատանք գտել, մնացած 94 տոկոսը պարզապես շարունակում էր նպաստ ստանալ. «Մինչ այդ, մյուս ծրագերը, որոնք ուղղված էին գործազրկության մակարդակի նվզեցմանը, ավելի արդյունավետ են եղել, հետեւաբար, ավելի նպատակահարմար է զարգացնել հենց այդ ծրագրերը: 2014-ին կշարունակվեն ուսուցողական ծրագրերը: Մեկ ու կես տարի առաջ հետազոտություն է իրականացվել՝ կապված իրականացվող ծրագրերի արդյունավետության հետ եւ ուղղված գործազրկության մակարդակը նվազեցնելուն»:
Հիշեցնենք, որ գործազրկության նպաստը կազմում էր ամսական 18 հազար դրամ:





























