Եգիպտոսում կրկին ազգային հուզումներ են հասունանում. նոյեմբերի մեկին տեղի զինյալները հրաձգության են ենթարկել Կահիրրեի հյուրանոցներից մեկը, որը տեղակայված է հենց ճանապարհին, որը տանում է դեպի եգիպտական բուրգեր:
Հարձակման պատճառը, ամենայն հավանականությամբ, հյուրանոցում ալկոհոլային խմիչքների վաճառքն է հանդիսացել:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Այն մասին, արդյոք հարձակում գործողները ձերբակալվել են, առայժմ հայտնի չէ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը Եգիպտոսում սկսվել է «Մահմեդական-եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:
Հուզումների արդյունքում լուրջ վնաս է հասցվել երկրի զբոսաշրջային ճյուղին:





























